«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Բորելը ԵՄ-ՌԴ հարաբերություներն անվանել է «հեռու՝ բավարար լինելուց»

Բորելը ԵՄ-ՌԴ հարաբերություներն անվանել է «հեռու՝ բավարար լինելուց»
07.02.2021 | 16:02

Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները հեռու են բավարար լինելուց՝ հայտարարել է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը Մոսկվա այցի ավարտին:

Փետրվարի 4-6-ը նա հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով Մոսկվայի և Բրյուսելի հարաբերություններին՝ Բորելն ընդգծել է, որ «կապի դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան ոչ միայն ճգնաժամերի կամ միջադեպերի ապաէսկալացիայի համար, այլև կարծիքների անմիջական փոխանակման, անկեղծ և հստակ ուղերձների փոխանցման համար»:

Դիտվել է՝ 3227

Մեկնաբանություններ